Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սուրեն Սարումյանն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին

Սուրեն Սարումյանն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
14.12.2020 | 13:11

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք հայտնվելու մասին լուրերին:

«Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել, այսինքն՝ այն գծից ներս որտեղ կանգնած է մեր զորքը»,- «Արմենպրես»ի հարցմանն ի պատասխան ասաց Սուրեն Սարումյանը: Տեղեկություններ էին տարածվել, թե Արցախի երկնքում թուրքական անօդաչու թռչող սարք է երևացել:

Դիտվել է՝ 4094

Մեկնաբանություններ